Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Անպատկառ փիսոն մեծ շանը քշել Է իր տեղից


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված Է, թե ինչպես Է փիսոն մեծ շանը քշում իր տեղից եւ նրան թույլ չի տալիս վերադառնալ: Հոլովակը հրապարակված Է ViralHog-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութը, որը փետրվարի 4-ին նկարահանվել Է բրազիլական Սալվադոր քաղաքում, ցույց Է տալիս, թե ինչպես Է մեկամսական փիսիկը մեծ շանը քշում նրա քնելու տեղից, իսկ հետո նրան թույլ չի տալիս վերադառնալ:

Ամեն ինչ սկսվում Է այն բանից, որ կատվիկը, կծելով ու հրելով ոչինչ չկասկածող շանը, արդյունքում նրան ստիպում Է հեռանալ բարձի վրայից:

Վհատված շունը դիտում Է իր տեղում ձգվող կատվին, այնուհետեւ փորձում Է վերադառնալ, բայց դա նրան չի հաջողվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ