Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 34 պատգամավոր:

Հանրային խորհրդի մասին օրենք ունենալու անհրաժեշտություն են առաջացնում սահմանադրական կարգավորումները: Ի տարբերություն ներկայիս Հանրային  խորհրդի, որը կազմված է 36 անդամից, նախագծով նախատեսվում է, որ խորհուրդը բաղկացած կլինի 45 անդամից: Գործող կարգավորումներով նախատեսված է, որ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած անձը, սակայն նոր օրենքով  խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած անձը: 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15 ոլորտային հանձնաժողովներ: Արտահերթ նիստեր կարող են նախաձեռնվել ոչ թե Հանրային խորհրդի անդամների ձայների 2/3-ով, այլ՝ ¼-ի պահանջով: Հանրային խորհրդի նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը դռնբաց են, եթե խորհրուրդն այլ որոշում չի կայացնում: Հանրային խորհրդի ֆինանսավորումը հստակ նախատեսվելու է բյուջետային հայտում՝ պետական բյուջեում առանձնացնելով առանձին տող:

Հանրային խորհրդի առաջին անդամներին նշանակելու է կառավարությունը, որից հետո նրանք կդիմեն համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, վետերանների միությանը և հասարակական  այլ կառույցների՝ Հանրային խորհրդի անդամների թեկնածություններ ներկայացնելու հարցով: Դրանից հետո կանցկացվի վարկանիշային ընտրություն, այսինքն՝ տեղի կունենա գաղտնի քվեարկություն և ընտրված կհամարվեն առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները, իսկ դրանից հետո Հանրային խորհրդի 30 անդամները կընտրեն մյուս 15 անդամներին: Դրանից հետո հանրապետության վարչապետը կառավարության նշանակմանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին, ով պետք է լինի 45 անդամներից որևէ մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]