1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը:

Նա նշել է, որ փետրվարի 11-16-ը պետքարտուղարը կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս, ապա Քուվեյթ:

Անկարայում Թիլերսոնը հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ այդ այցի մասին գրել էին թուրքական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ Թիլերսոնից բացի Թուրքիա կայցելի նաև նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը: ԶԼՄ-ները գրում էին նաև, որ դեռևս պայմանավորվածություն չկա նախագահ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ՝ հիշեցնելով այն սկանդալը, որը տեղի էր ունեցել Էրդողան-Թրամփ վերջին հեռախոսազրույցից հետո, երբ երկու երկրի նախագահականները իրարից տարբերվող հայտարարություններ էին տարածել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]