Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. ՀՀ վարչապետը ներկայացրել է օպերատիվ տվյալներ

Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. ՀՀ վարչապետը 
ներկայացրել է օպերատիվ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ներկայացնելով նախնական տվյալները՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում այսուհետ կգործի նաև նոր տեղեկատվական համակարգ, որը հայ արտահանողներին կտրամադրի թիրախային շուկաների մասին ամբողջական տեղեկատվություն և հնարավորություն կտա կողմնորոշվելու, թե արտաքին որ շուկայում իրենց արտադրանքի պահանջարկը կա»,-գրել է նա:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4 միլիարդ դոլար, որից արտահանումը` 2.2 միլիարդ դոլար, ներմուծումը` 4.2 միլիարդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]