Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գյուղնախարարությունում ներկայացվել է Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղնախարարությունում ներկայացվել է Երկրի ռազմավարական 
հնարավորությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 9-ին հրավիրել էր  խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներըկարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:  

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և  ՀԿ-ների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]