Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քրդերը բռնել են ԻՊ-ի՝ լրագրողների մահապատժի ենթարկած ջոկատի վերջին զինյալներին. NYT

Քրդերը բռնել են ԻՊ-ի՝ լրագրողների մահապատժի ենթարկած ջոկատի վերջին 
զինյալներին. NYT

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի քրդերը բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատի երկու վերջին զինյալներին, ջոկատ, որը հայտնի Է արեւմտյան գերիների, մասնավորապես, ամերիկացի լրագրողների մահապատիժներով եւ խոշտանգումներով: Փետվարի 8-ին այս մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Ալեքսանդա Քոթին եւ աշ Շաֆի Էլշեյխը մտնում Էին չորս մարդուց բաղկացած Beatles ջոկատի կազմի մեջ, որը բրիտանական երաժշտական կոլեկտիվի պատվին Էր կոչվել ահաբեկիչների բրիտանական առոգանության պատճառով: Բոլոր չորսն Էլ ժամանակին ապրել են Լոնդոնում: Beatles-ի պարագլուխ Մուհամեդ Էմվազին ոչնչացվել Էր 2015 թվականին ավիահարվածի ընթացքում: Ջոկատի եւս մեկ անդամ՝ Էյն Դեւիսը, կալանքի տակ Է Թուրքիայում:

Ջոկատին են վերագրում պատանդների կտտանքներ եւ շուրջ 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի եւ Սթիվեն Սոթլոֆի, մահապատիժը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]