Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

ԱՄՆ-ի բորսաներից անմիջապես հետո փլուզվել են Չինաստանի սակարանները


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ֆոնդային սակարաններում փետրվարի 9-ին հիմնական ինդեքսները 2,7 – 5,2 տոկոսով շեշտակի իջել են Միացյալ Նահանգների բորսաներից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շանհայի Shanghai Composite Index ֆոնդային սակարանի հիմնական ինդեքսը 11:10-ին (Երեւանի ժամանակով 7:10-ին) 5,15 տոկոսով ՝ մինչեւ 3 094,03 կետ, Շենչժենի Shenzhen Composite Index-ը սրընթաց իջել Է իջել Է 2,68 տոկոսով՝ մինչեւ 1 688 կետ:

Մինչդեռ Հոնկոնգի Hang Seng ինդեքսն ընկել Է 3,91 տոկոսով՝ մինչեւ 29 294,25 կետ: Փետրվարի 8-ին ԱՄՆ-ի սակարանները կրկին անկում են ապրել, այս անգամ 3,8 – 4,15 տոկոսով: Dow Jones արդյունաբերական ինդեքսը սրընթաց իջել Է 4,15 տոկոսով, NASDAQ բարձրտեխնոլոգիական ընկերությունների ինդեքսը՝ 3,9 տոկոսով, S&P 500 լայն շուկայի ինդեքսը՝ 3,75 տոկոսով: Սա տոկոսային կետերով նվազման՝ պատմության մեջ երկրորդ վատթարագույն օրն Է Dow Jones-ի համար. փետրվարի 8-ին ցուցանիշը նույնպես կորցել Է 4,2 տոկոս: Ընդամենը շաբաթվա սկզբից, հաշվի առնելով ճշտումները, Dow Jones-ը նվազել Է 6,5 տոկոսով, NASDAQ-ը 6,4 տոկոսով, իսկ S&P 500-ը՝ 6,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ