1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքական օդուժը ռմբակոծել Է Սիրիայի Աֆրին քաղաքը

Թուրքական օդուժը ռմբակոծել Է Սիրիայի Աֆրին քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 9-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսի Աֆրին քաղաքին (գտնվում Է Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ պաշտպանվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, կեսգիշերից հետո ուժգին ռմբակոծության Է ենթարկվել Աշրաֆիայի շրջանը, ինչը խուճապ Է առաջացրել բնակիչների շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել Է այնտեղ ընդունված տասնյակ վիրավոր քաղաքացիների մասին, նրանց թիվն աճում Է: Հարձակումներ են կատարվել նաեւ քաղաքի հարավի Մինա արվարձանի եւ Այն Դեքնա, Միրանազ, Մարյամեյն, Քաշթաար գյուղերի եւ Մենեգ օդանավակայանի վրա:

Հրետանին կրակ Է բացել Բուրսեյա գագաթից դեպի արեւմուտք Բաֆլունի բարձունքների վրա, գագաթ, որը գտնվում Է Սիրիական ազատ բանակի զինված կազմավորումների վերահսկողության ներքո, որը կռվում Է թուրքական զորքերի կողմից: Ավիահարվածների եւ գնդակոծումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել Ջանդարիս, Բուլբուլ, Շիրավան եւ Շիրան սահմանային հատվածներից:

Թուրքական զրահատեխնիկայի օգնությամբ Ռաջու քաղաքը գրավելու Սիրիական ազատ բանակի փորձը չի հաջողվել, քուրդ աշխարհազորայինները հակահարված են տվել զինյալներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]