ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված Է
09:53, 9 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված Է, քանի որ Կոնգրեսը բյուջետային հարցերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ շարունակվող բանավեճերի պատճառով առայժմ չի կարողացել օինագիծ ընդունել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Կառավարության աշխատանքի դադարեցումը կարող Է տեւել միայն մի քանի ժամ, քանի որ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը պլանավորում են օրինագծի շուրջ նոր քվեարկությունն անցկացնել փետրվարի 9-ի առավոտյան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում