1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամերիկացի հրամանատարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի՝ սիրիական Մանբիջի վրա հարձակվելու մասին հայտարարությանը

Ամերիկացի հրամանատարը կոշտ պատասխան է տվել  Էրդողանի՝ սիրիական  Մանբիջի 
վրա հարձակվելու մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի   հայտարարություններին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը: 

Ամերիկացի հրամանատարը նշել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,-նշել է Փոլ Ֆանքը: 

Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել է իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Չավուշօղլուն  տարբեր հանդիպումների շրջանակներում ունեցած ելույթների ժամանակ ԱՄՆ-ին մեղադրում են Սիրիայի տարածքում քրդերին օժանդակելու և Թուրքիայի դեմ գործելու մեջ: Էրդողանը հայտնել էր, որ Թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինից հետո շարժվելու է Մանբիջ, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքեր: Էրդողանն ԱՄՆ-ին հորդորել էր իր զորքերը դուրս բերել Մանբիջից: ԱՄՆ-ը պատասխանել էր, որ իրենք զորքերը դուրս բերելու մտադրություն չունեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]