1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանական թանգարաններում կցուցադրեն դա Վինչիի՝ Եղիսաբեթ Երկրորդին պատկանող նկարները. The Guardian

Բրիտանական թանգարաններում կցուցադրեն դա Վինչիի՝ Եղիսաբեթ Երկրորդին պատկանող նկարները. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերածննդի դարաշրջանի հանճարի՝ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) նկարների խոշորագույն հավաքածուն, որը ՄԵծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու սեփականությունն Է եւ պահվում Է Վինձորի դղյակում, կցուցադրեն Միացյալ Թագավորության մի քանի քաղաքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է The Guardian թերթը, 2019 թվականի համար պլանավորված մշակութային միջոցառումները նվիրված են իտալացի մեծ վարպետի մահվան 500-ամյա տարելիցին:

Հրատարակության տվյալներով՝ հաջորդ տարվա փետրվարին ծրագրվում Է միաժամանակ կազմակերպել 12 ցուցահանդես: Ընդ որում՝ մայիսին ավելի քան 2 հարյուր նկարներ կարելի կլինի տեսնել Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում, իսկ նոյեմբերին 80 պատկերներով հիանալ Էդինբուրգի Հոլիրուդ պալատում:

Նշվում Է, որ ցուցադրանքներին կարելի կլինի այցելել Բելֆասթում, Բիրմինգհեմում, Բրիսթոլում, Քարդիֆում, Գլազգոյում, Լիդսում, Մանչեսթրում, Շեֆիլդում, Սանդեռլենդում, Սաութհեմփթոնում: 12-րդ քաղաքը կհայտարարվի ավելի ուշ:

Նկարները Թագավորական հավաքածուին են պատկանում 17-րդ դարի վերջից: Այսօր թագուհու տնօրինության ներքո կան ավելի քան 550 նկարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]