Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում հանդիպել է Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին

Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում հանդիպել է Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 8-ին հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին, տրանսպորտային միջանցքներին, ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին, ստարտափներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վահան Մարտիրոսյանը Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ՀՀ պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: 

Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները, Հայաստանի թվային օրակարգը, պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին հրավիրել է Հայաստան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]