Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը

Խորհրդարանը քննարկեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող օրենսդրական նախաձեռնությունը: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

«Նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված է աջակողմյան երթևեկություն, ինչով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ մեքենաների երթևեկությանը համապատասխան: Լուսացույցները, ճանապարհային նշանները ևս տեղադրված են՝ հաշվի առնելով ձախ ղեկային համակարգ ունեցող մեքենայի վարորդի համար տեսանելի լինելու հանգամանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրիգորյանը:

Փոխնախարարի խոսքով՝ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար, պարունակում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր, քանի որ երթևեկության ընթացքում այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները երթևեկության ընթացքում ունեն սահմանափակ տեսանելիություն:

Գագիկ Գրիգորյանը հստակեցրեց, որ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելվում է ժամանակավորապես, քանի որ  Մաքսային միության հանձնաժողովի 2011թ. որոշմամբ  2018թ. հոկտեմբերից արգելվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ 2018թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արդեն իսկ արգելվել է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]