Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վենեսուելացիներն աշխատավարձն սկսել են ստանալ հավկիթներով

Վենեսուելացիներն աշխատավարձն սկսել են ստանալ հավկիթներով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերինֆլյացիան վենեսուելացիներին հարկադրում Է աշխատավարձը վճարել հավկիթներով, սոխը եւ բանանը չեն գնահատվում, քանի որ մարդիկ նախընտրում են սպիտակուց ստանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

Վենեսուելայում գները կրկնապատկվում են յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ, եւ կառավարությունը չի հասցնում տպել անհրաժեշտ քանակությամբ թղթադրամներ: Ապրանքներն ու ծառայությունները քարտերով վճարելը չի ստացվում վճարային սարքերի վատ աշխատելու պատճառով:

Սեւ շուկայում 1 դոլարի դիմաց տալիս են մոտավորապես 236 հազար բոլիվար, դա 80 անգամ ավելի Է, քան մեկ տարի առաջ: 2013 թվականին այդքան փողով կարելի Էր ձեռք բերել ոչ մեծ բնակարան, իսկ այժմ դա կարող Է չբավականացնել ճաշելուն: Իշխանությունները կորցրել են հսկողությունը իրադրության նկատմամբ, դրանից երկու ելք կա՝ անցումը դոլարի կամ վերադարձ բարտերային գործարքներին, կարծում են տնտեսագետները:

Այս պայմաններում հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր Է թողարկել աշխարհում առաջին El Petro ազգային կրիպտոարժույթը:

Դրա սկզբնական արժեքը կկազմի 60 դոլար: Առաջին Էմիսիան պետք Է կայանա փետրվարի 20-ից մինչեւ մարտի 19-ն ընկած ժամանակաշրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]