Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց նախագահի թեկնածուների գրանցումը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց նախագահի թեկնածուների գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել Է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, դրա արդյունքներով բարձրագույն պետական պաշտոնի համար կպայքարի ութ մարդ՝ մեկ ինքնառաջադրված եւ կուսակցությունների յոթ թեկնածուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քվեաթերթիկում թեկնածուները պետք Է դասավորվեն այբբենական կարգով:

Այսպիսով, մարտի 18-ի ընտրություններում քվեաթերթիկը կունենա հետեւյալ տեսքը. Բաբուրին Սերգեյ Նիկոլայի («Ռուսաստանի համաժողովրդական միություն»), Գրուդինին Պավել Նիկոլայի (ՌԴԿԿ), Ժիրինովսկի Վլադիմիր Վոլֆի (ՌԼԴԿ), Պուտին Վլադիմիր Վլադիմիրի (ինքնառաջադրում), Սոբչակ Քսենյա Անատոլիի («Քաղաքացիական նախաձեռնություն»), Սուրայկին Մաքսիմ Ալեքսանդրի («Ռուսաստանի կոմունիստներ»), Տիտով Բորիս Յուրիի (Աճի կուսակցություն), Յավլինսկի Գրիգորի Ալեքսեյի («Յաբլոկո»), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]