1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստամբուլի նահանգապետարանի նամակը Հայոց պատրիարքարանին բացահայտ միջամտություն է եկեղեցական կանոններին. «Ակոս»

Ստամբուլի նահանգապետարանի նամակը Հայոց պատրիարքարանին բացահայտ միջամտություն է եկեղեցական կանոններին. «Ակոս»

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված նամակն ուղղակի միջամտություն է պատրիարքին ընտրելու հայկական համայնքի գործերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարբերականի հոդվածն ամբողջությամբ, որը վերնագրված է՝ «Կամքն անտեսվում է»:

«Ստամբուլի նահանգապետարանի կողմից փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկած նամակը անկասկած հայկական համայնք-պետություն հարաբերությունների տեսանկյունից մնալու է պատմության մեջ: «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.- Թուրքիայի իշխող կուսակցությունն է, որը ղեկավարում է նախագահ Էրդողանը) կառավարությունն այստեղ բացեիբաց միջամտել է եկեղեցական կանոններին, ավանդույթներին և ասել է. «Չեք կարողանալու ընտրել ձեր պատրիարքին, շարունակեք ձեր ճանապարհը պատրիարքական փոխանորդի հետ»: Այն ճշմարտությունները, որոնց մասին խոսվում է նամակում, իրավական տեսանկյունից վիճարկելի են, դրանով ասես փորձ է արվում կոծկել մեկ այլ մտադրություն: Թվում է, թե կառավարությունն ունի մարդիկ, ում հավանում է, և  թույլ չի տալու ընտրությունների անցկացումը, քանի դեռ այդ մարդկանց առաջ արգելքները վերացված չեն:

Այս ամենով հանդերձ նամակում պատրիարքական տեղապահին «այսպես կոչված» անվանելը ի ցույց է դնում, որ համայնքի և հոգևորականների կամքին տարրական հարգանք չի ցուցաբերվում: Սակայն մյուս կողմից էլ տխրելով տեսնում ենք, որ հայկական համայնքի ներսում էլ կան անձինք, ովքեր պետության այս դիրքորոշումն ընդունում են որպես հրամայական:

Մեր անցյալը լի է դասերով: Բավական է միայն գնալ ոչ հեռու անցյալ՝ 1998-ի ընտրությունները: Այդ ժամանակ էլ կառավարությունը ընտրություններից առաջ ցանկանում էր Մութաֆյանի փոխարեն մեկ այլ անձի տեսնել փոխանորդի պաշտոնում, սակայն թե համայնքը, թե Հոգևոր խորհուրդը դեմ դուրս եկան դրան: Դա հնարավոր եղավ անել 98-ականների մթնոլորտում, հետևաբար ընդգծում ենք՝ անճար չենք»:

Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]