1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալիևը չորրորդ անգամ առաջադրվել է Ադրբեջանի նախագահի ընտրություններում

Ալիևը չորրորդ անգամ առաջադրվել է Ադրբեջանի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը երկրում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին հերթական անգամ առաջադրել են գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ալիևին առաջադրելու մասին միաձայն որոշում է ընդունվել կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Համաձայն հրամանագրի նոր ընտրությունները կկայանան ապրիլի 11-ին՝ նախապես սահմանված հոկտեմբերի 17-ի փոխարեն:

Այս ընտրությունները կլինեն առաջինն Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]