Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում կառավարամետ ուժերի շուրջ հարյուր մարտիկ Է զոհվել կոալիցիայի հարվածներից. ABC

Սիրիայում կառավարամետ ուժերի շուրջ հարյուր մարտիկ Է զոհվել կոալիցիայի հարվածներից. ABC

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարամետ կազմավորումների շուրջ հարյուր մարտիկ Է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրի: Լույս փետրվարի 8-ի գիշերը կոալիցիան հայտնել Է կառավարամետ զինված կազմավորումների կողմից «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) շտաբի վրա «չհրահրված գրոհի» մասին:

Հայտարարության մեջ նաեւ ասված Է, որ կոալիցիան հարվածներ Է հասցրել, «որպեսզի դիմագրավի ագրեսիայի ակտը ԻՊ խմբավորման դեմ պայքարին մասնակցող գործընկերների նկատմամբ»: Ինչպես հեռուստաալիքին պատմել Է ամերիկացի պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, ավիահարվածները եւ հրետակոծումը կոչված Էին դիմագրավել հարձակումը: Նրա խոսքով՝ SDF-ի՝ Եփրատ գետից արեւելք տեղակայված կենտրոնակայանի վրա գրոհը լավ նախապատրաստված Էր, դրան մասնակցել են հրետանի, ինչպես նաեւ Տ-54 եւ Տ-72 տանկեր:

Բացի այդ, պաշտոնյան հայտնել Է, որ կոալիցիան ռուս զինվորականների հետ կապի հեռախոսային թեժ գիծն օգտագործել Է նրանց իրազեկելու այդ շրջանում պաշտպանական ավիահարվածների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]