Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Այսօրվանից հանրապետության ճանապարհներին կատարվող խախտումները կֆիքսեն նաև շարժական արագաչափ սարքերը

Այսօրվանից հանրապետության ճանապարհներին կատարվող խախտումները կֆիքսեն նաև շարժական արագաչափ սարքերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 8-ից ճանապարհներին վարորդների կողմից թույլ տված խախտումները կֆիքսեն նաև շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը կկիրառվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես` այն տարածքներում, որտեղ ծանր հետևանքներով ավտովթարների առաջացման ռիսկեր կան:

Դրանց գտնվելու վայրի մասին զգուշացնող որևէ նշան չի լինի, քանի որ փորձը ցույց է տվել, որ օրինախախտ վարորդները արագաչափի մոտ չեն գերազանցում արագությունը, իսկ սարքի տեսադաշտից դուրս գալու պահից հետո շարունակում են վարել թույլատրվածից բարձր արագությամբ` ինչն էլ հաճախ հանգեցնում է անդառնալի հետևանքների:

«Բոլոր վարորդներին կոչ ենք  անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, մասնավորապես` արագության սահմանված ռեժիմը: Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանել բոլոր վայրերում անկախ այն հանգամանքից, թե տվյալ վայրի ճանապարհահատվածները վերահսկվում են տեսախցիկներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով»,- նշել  է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

 Շարժական արագաչափեր կիրառելու նպատակը ոչ միայն իրավախախտներ հայտնաբերելն  ու վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլև վարորդների զգոնությունը կրկնապատկելը:

2018 թվականի հունվարին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 254 պատահար, զոհվել է  36, մարմնական վնասվածքներ ստացել 363 քաղաքացի: Ճանապարհային ոստիկանությունը այս մտահոգիչ պատկերների պատճառները գտնելու համար կատարել է մի շարք վերլուծություններ: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ծանր հետևանքներով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելն ու արագության գերազանցումը: Հունվարի առաջին օրերից սկսած ճանապարհային ոստիկանության կարգախմբերը գրեթե ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացնում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներ հայտնաբերելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]