Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մայիս

Հայաստանից 12 շախմատիստ կմասնակցի «Աէրոֆլոտ օփեն»-ին  

Հայաստանից 12 շախմատիստ կմասնակցի «Աէրոֆլոտ օփեն»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 12 շախմատիստ կմասնակցի Մոսկվայում մեկնարկող «Աէրոֆլոտ օփեն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 19-ից մարտի 2-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակում կանցկացվի 3 մրցաշար:
Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
C մրցաշարում այս պահին Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝  Մարկ Բասենցյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ