Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակել են ապրիլի 22-ին

Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակել են ապրիլի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա ապրիլի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպես»-ը, լրագրողներին հայտնել Է երկրի Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան:

Նախօրյակին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն իր թեկնածույթունն առաջադրել Է երկրորդ ժամկետի համար, հայտարարել Է Դոմինիկյան Հանրապետությունում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության ձեռքբերման մասին, բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել Է ընտրությունների ամսաթիվը՝ ապրիլի 22-ը: Դրա հետ մեկտեղ ընդդիմությունն առայժմ չի ստորագերել համաձայնագիրը՝ հավելյալ ժամանակ պահանջելով դրա ուսումնասիրման համար:

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան հայտարարել Է, որ առայժմ կողմերը տարակարծություններ ունեն ընտրությունների անցկացման պայմաններին վերաբերող հարցերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]