Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է տասի

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է տասի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի արեւելյան մասում լույս փետրվարի 7-ի գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել Է տասի: Անցած գիշեր փրկարարները փլատակներում հայտնաբերել են եւս մի քանի մարմին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել են օպերատիվ շտաբում, որը գործում Է տուժած Խուալյանի գավառում: Զոհվածներից երեքը զբոսաշրջիկներ են մայրցամաքային Չինաստանից: Ըստ ճշտված տվյալների՝ ընդհանուր առմամբ վերքեր Է ստացել 267 մարդ, 58 հոգի մինչ այժմ անհայտ կորած Է համարվում: Փրկարարները որոնողական աշխատանքերը շարունակում են չորս շենքում, որոնք քանդվել են կամ վնասվել:

Դրանցից մի քանիսում հյուրանոցներ Էին գործում: Փետրվարի 8-ի առավոտյան 5,2 մագնիտուդով ստորգետնյա նոր ցնցում Է գրանցվել Թայվանի արեւելյան ծովափին, ինչի մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Նրա տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Խուալյան քաղաքից 9 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը 6,1 կմ խորության վրա Էր: Այդ ցնցումից ավերածությունների ու տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]