ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զինադադարի կոչ Է արել Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օլիմպիական զինադադարի կոչ Է արել Հարավային Կորեայի Փհենչհանի Խաղերի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը գրավոր ուղերձում հիշեցրել Է, որ այս հնադարյան ավանդույթի հարգումն ինչպես երբեք կարեւոր Է այն բանի լույսով, որ մրցումներն անցկացվելու են Կորեական թերակղզում: «Ես բոլոր հակամարտող կողմերին կոչ եմ անում պահպանել օլիմպիական զինադադարը Փհենչհանի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում:
Թող օլիմպիական կրակը ճառագի՝ մարդկության համերաշխության փարոսի նման: Թող օլիմպիական զինադադարն օգնի տարածելու խաղաղության մշակույթը»,- հայտարարել Է Գուտերիշը: Նա հիշեցրել Է, որ մարզական մրցումների ընթացքում զինադադարի կնքման ավանդույթն արմատներով գնում Է անտիկ պատմություն: Սկիզբ առնելով Հին Հունաստանում մ.թ.ա, VII դարում՝ այն մարզիկներին հնարավորություն Էր ընձեռում անվտանգ կերպով ժամանել մրցումների վայր, իսկ այնուհետեւ վերադառնալ տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում