Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Uber-ն ու Yandex-ն ավարտում են միաձուլման պայմանագիրը. Համաշխարհային հսկան կմտնի Հայաստան

Uber-ն ու Yandex-ն ավարտում են միաձուլման պայմանագիրը. Համաշխարհային հսկան 
կմտնի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, այս մասին հայտնել են Yandex ընկերությունից:

Uber-ն ու հաճախ «Ռուսաստանի գուգլ» անվանվող Yandex-ը նախորդ տարի հայտարարել էին Ռուսաստանի 127 քաղաքներում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իրենց գործառույթների միավորման մասին:

«Սան Ֆրանցիսկոյում հիմնված Uber-ը ներդրել է 225, իսկ Yandex-ը 100 միլիոն դոլար նոր միասնական ընկերության մեջ, որի արժեքն ավելի քան 3.8 միլիարդ դոլար է»,-ասել են Yandex-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]