Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արամ Անանյանը գովելի է համարել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու «Զարթոնք»-ի հետևողական աշխատանքը

Արամ Անանյանը գովելի է համարել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու 
«Զարթոնք»-ի հետևողական աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի տեղեկատվության նախարարության հովանավորությամբ փետրվարի 5-ին Թեքեյան կենտրոնում մեծ շուքով նշվել է «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Սմբատ Վրդ Սպունջյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի ներկայացուցիչ` Պատրիարքական Փոխանորդ Գերապայծառ Գևորգ Եպիսկոպոս Ասատրյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Արարատ»-ի տնօրեն Անի Եփրեմյանը, «Զարթոնք»-ի ընթերցողներ և բարեկամներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Զարթոնք»-ի երկարամյա աշխատակից  Ճենի Գրիգորյան-Բարսեղյանը`լավագույնը մաղթելով օրաթերթին:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի Օրհնության գիրն ընթերցել է Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Սմբատ Վրդ. Սապունջյանը:

««Զարթոնք»-ը համահայկական լրատվական համապատկերում. մտորումներ ապագայի լրատվության մասին» խորագրով ելույթում Արամ Անանյանն անդրադարձել է ժամանակակից լրատվական մարտահրավերներին դիմակայելու գործում լիբանանահայ լրատվամիջոցի գովելի հետևողական աշխատանքին, ինչպես նաև «Արմենպրես»-ի և սփյուռքում գործող լրատվամիջոցների համագործակցությանը: «Ավելի քան հինգ տասնամյակ առաջ` 1967 թվականին, երբ ստեղծվեց Բեյրութի հետ հեռատիպային կապը, և «Արմենպրես»-ը սկսեց սփյուռքի թերթերին մայրենի լեզվով լուրեր հաղորդել, «Զարթոնքն» այն առաջին պարբերականներից էր, որին Հայաստանի հեռագրական գործակալությունը ամեն օր թարմ տեղեկություններ է տրամադրել թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի անցուդարձից: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ այդ պատմական իրադարձությունը նոր խթան հանդիսացավ Հայաստանի և սփյուռքի լրագրողների համար»,-նշել է տնօրենը:

Նրա խոսքով` արմենպրեսականների ժամանակի սերունդը հստակ գիտակցել է, թե ինչ ակնածանքով են Բեյրութի հայկական օրաթերթերի աշխատակիցները սպասել այդ լուրերին:

Շնորհավորելով օրաթերթի հոբելյանը` Անանյանը շեշտել է, որ այս տարի լրանում է պատմական հոբելյան` Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամատերի 100-ամյակները: ««Արմենպրես»-ը նույնպես անկախ Հայաստանի առաջին Հանրապետության զավակներից է և այս տարի դեկտեմբերին կդառնա հարյուր տարեկան: Այդ հոբելյանը մեզ համար նորարարական մոտեցումներ որդեգրելու և, որպես պետական համահայկական լրատվամիջոց, նոր փուլի մեկնարկ ազդարարելու առիթ է»,-ընդգծել է նա:

Արամ Անանյանը առաջիկայում «Արմենպրես»-ի և Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունների միջև կնքվելիք պայմանագրի շուրջ աշխատանքներն ամբողջացնելու հույս է հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]