Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ

ՀՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու արձանագրված գնաճի և դրա 
ազդեցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: «Սակայն ես նշեմ, որ մենք ունենք 7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը մեր տարածաշրջանում ամենաբարձրն է, և ունենք 2.5 տոկոս գնաճ, որն ամենացածրն է:  Անգամ գնաճ կա այնպիսի երկրներում, որտեղ պետությունը ուղղակիորեն ազդեցություն ունի ապրանքների գների վրա՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ գնաճի պատճառները երկուսն են՝ արտաքին գործոններ, որի վերաբերյալ կառավարությունը պարզաբանումներ տվել է, և կառավարության քայլերը, որոնք հանգեցնում են գների բարձրացման: «Ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու արդյունքում բենզինը թանկացել է, սակայն բենզինի թանկացումը որևէ ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետև բենզինով փոխադրումներ չեն լինում: Թանկացել է նաև  սեղմած գազը, բայց մենք հիմա ունենք սեղմած գազի այն գինը, որը եղել է երկու տարի առաջ, այսինքն, այս գինը նորություն չէ սեղմած գազ օգտագործողի համար: Դիզելային վառելիքի պարագայում ավելացված արժեքի հարկման դաշտում աշխատող գյուղացիները շահելու են, իսկ նրանք, ովքեր այդ դաշտում չեն, սուբսիդավորվելու են կառավարության կողմից»,- ընդգծեց նա:

Վարչապետը նկատեց, որ Հայաստանում առկա գնաճի թվերը տարածաշրջանում լավագույնն են,  ավելի լավն են, քան այն երկրներում, որոնց կառավարություններն անմիջական ազդեցություն ունեն գների վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]