Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի ակնկալած 850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերը կատարվել են

ՀՀ վարչապետի ակնկալած 850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերը կատարվել են

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ իր ակնկալած 830-840 միլիոն դոլարի ներդրումները Հայաստանում կատարվել են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ տվյալներն արդեն ամփոփել են և նշեց, որ 856 դոլարի ներդրում Հայաստանում կատարվել է, որից 580 միլիոն դոլարը մասնավոր սեկտորից է:

«Բացի այդ, մենք արդեն ամփոփել ենք տարածքային կառավարման նախարարության տվյալները մարզերում արված ներդրումների վերաբերյալ: Մարզերում 190 միլիարդ դրամի ներդրում է կատարվել, որը դուրս է այդ 856 միլիոն դոլարի ներդրումներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե Հայաստանը հիմնականում ՌԴ-ից է ներդրումներ ակնկալում, իսկ ՌԴ-ն հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ՝ վարչապետն ընդգծեց, որ միայն Ռուսաստանից չեն ներդրումներ ակնկալում:

ՀՀ վարչապետը նշեց, որ 2017թ. Հայաստանից արտահանումն աճել է 43.3 տոկոսով, որից 19 տոկոսը ԵԱՏՄ երկրներ, մնացածը՝ այլ երկրներ: 55.8 տոկոսով էլ աճել է ներմուծումը, որից 19 տոկոսը ԵԱՏՄ երկրներից, մնացյալն՝ այլ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]