Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը լավ ապագա ունի. Քրիստիան Կարամբյո


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ով այսօր Երևանում ներկայացրեց աշխարհի գավաթը, խոսեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և ունի բոլոր որակները  թիմի հետ իր նպատակներին հասնելու համար: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը լավ ապագա ունի: Գիտեմ նաև «Օլիմպիակոս»-ի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Կարամբյոն:

Աշխարհի նախկին չեմպիոնի կարծիքով՝ ուժեղագույն ֆուտբոլիստներից են Յուրի Ջորկաեֆը, Թիերի Անրին և Զիդանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ