Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Ֆուտբոլի աշխարհի գավաթը Երևանում է


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի գավաթն առաջին անգամ Երևանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գավաթի երևանյան այցելության շրջանակում Գավաթը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որից հետո մեկժամյա ցուցադրության հանվեց Ազատության հրապարակում:

«Շատ ուրախ եմ լինել այստեղ և հպարտ եմ աշխարհի Գավաթը ներկայացնելու: Այն, որ Օպերայի շենքում ընդունում եք աշխարհի գավաթը, նշանակում է, որ այն շատ հայտնի է»,-ասաց 1998 թվականի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոն, ով հրապարակում շրջելով՝ հավաքվածներին ցուցադրում էր գավաթը: 

Ֆուտբոլի աշխարհի գավաթն առաջին անգամ տրվել է 1974 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնին (Մինչ այդ այն ուներ այլ տեսք և անվանում): Գավաթը պատրաստված է մալաքիտից, իսկ արտաքինից ոսկեջրված է: Այն կշռում է 6 կգ 175 գրամ:

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության աշխարհի գավաթը երբեք չի հանձնվելու ոչ մի հավաքականի հավերժ: Սովորաբար հաղթող երկրին փոխանցվում է գավաթի կրկնօրինակը:

Ֆուտբոլի աշխարհի գավաթը սկսել է ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում 2006 թվականից: Դրան, սակայն,  դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոնները: 

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոնը Գերմանիայի ազգային թիմն է: Բունդեսթիմը 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթելով Արգենտինայի հավաքականին: Բրազիլիայի ազգային թիմը միակ հավաքականն է, որը 5 անգամ հաղթել է Մունդիալում: 4-ական անգամ աշխարհի չեմպիոն դարձել են Իտալիայի և Գերմանիայի ընտրանիները:    




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ