Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ի տնօրենը Լիբանանում հյուրընկալվել է «Արարատ»-ի խմբագրատանը

«Արմենպրես»-ի տնօրենը Լիբանանում հյուրընկալվել է «Արարատ»-ի խմբագրատանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը փետրվարի 5-ին Բեյրութում հյուրընկալվել են «Արարատ»-ի խմբագրատանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերը Լիբանան են մեկնել «Զարթոնք» օրաթերթի հիմնադրման 80-ամյակի հանդիսությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են մամուլի զարգացմանն ու ապագային առնչվող թեմաներ, հնչել են տարբեր տեսակետներ, անդրադարձ է կատարվել 2018-ին «Արմենպրես»-ի 100-ամյա հոբելյանին:

Արամ Անանյանը խոսել է լրատվական գործակալության աշխատանքի առանձնահատկությունների մասին` նշելով, որ այս տարի «Արմենպրես»-ը բազմաթիվ ուղղություններով բազմալեզու ծրագրեր է պատրաստվում կյանքի կոչել: Նա ընդգծել է, որ «Արմենպրես»-ը միշտ պատրաստ է փոխգործակցության` համադրելով միասնական աշխատանքային ծրագրերը:
Հյուրերը ողջունել են «Արարատ»-ի հիմնադրման 80-ամյակը, շնորհավորել տնօրինությանն ու խմբագրական կազմին` նրանց մաղթելով հարատև հաջողություն:

«Արարատ»-ը հիմնադրվել է 1937թ. նոյեմբերին: Այն լիբանանահայության կյանքում ունեցել է կարևոր նշանակություն և թողարկել է քաղաքական, լրատվական, մշակութային և մարզական հարուստ բովանդակություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]