Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ 
ծանր վիճակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Թբիլիսյան խճուղում ( Շամպայն գինիների գործարանի մոտ) տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ահազանգը ստացվել է փետրվարի 7-ին ժամը 13:59-ին:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և Mercedes E-320 մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ Վ. Շ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:  

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]