1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Շնորհավորելով պրն. Ջոնաթան Լաքոտին նշանակման առիթով` Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ-ֆրանսիական ջերմ հարաբերություններին և գործակցությանը` դրանց առավել ամրապնդման գործում կարևորելով նաև դեսպանի առաքելությունը:
Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ խոսեց Ֆրանսիայի հայ համայնքի մասին, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում երկրի իշխանությունների հստակ կեցվածքի առնչությամբ` ընդգծելով, որ միայն նմանատիպ մոտեցումը կարող է նպաստել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների կանխարգելմանը:
Վեհափառ Հայրապետը դեսպանին փոխանցեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու դեսպանատան հետ համագործակցությունը և համատեղ իրականացնելու կրթական, մշակութային տարբեր ձեռնարկներ:
Դեսպան Ջոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշեց, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է և Ֆրանսիան շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանին: Խոսելով Ֆրանսիայում հայկական համայնքի մասին՝ պրն. դեսպանը նշեց, որ այն անքակտելի մասն է կազմում ֆրանսիական հասարակության և իր կարևոր ներդրումն ունի Ֆրանսիայի կյանքում: 
Զրույցի ընթացքում խոսվեց երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի կարևոր դերակատարության, ինչպես նաև 2018 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին` ի զորացումն հայ-ֆրանսիական կապերի:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]