1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արդարադատության նախարարն ընդունել է  Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարն ընդունել է  Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է  Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանն ընդգծել է պարբերական բնույթ ստացած մասնագիտական հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասնավորապես, արդարադատության նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին, մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին ու դրանց վերաբերյալ փորձագիտական խմբի առաջարկություններին:

Հանդիպման ավարտին Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին օրենքների նախագծերի մշակման աշխատանքներում արդյունավետ համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]