Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում» 
գրքերն ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն առաջինն  է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երրորդն է: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Չորրորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքն է, որում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան փորձություններն ու հաղթանակները:

«Հեքիաթներ բարու և չարի մասին» զարմանահրաշ գիրքը վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ` զբաղեցնելով պատվավոր հինգերորդ հորիզոնականը:

«Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն վեցերորդն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Յոթերորդ հորիզոնականում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է: Այն 2015 թվականին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվել է նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այս գրքում:

Մեր ցանկ է վերադարձել և իններորդ տեղում հայտնվել Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել կղզում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 43
2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինստ 42
3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 38
4 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 35
5 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 34
6 «Լինում է չի լինում» պատկերազարդ հեքիաթներ Զանգակ 28
7 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 23
8 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Ջի Էս Էմ 23
9 Ղազարոս Աղայան «Անահիտ» Արևիկ 15
10

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 14

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]