Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լեզվի պետական տեսչությունը կոմիտե դառնալուց հետո կկարողանա զբաղվել լեզվի պաշտպանությանը վերաբերող հարցերով

Լեզվի պետական տեսչությունը կոմիտե դառնալուց հետո կկարողանա զբաղվել լեզվի 
պաշտպանությանը վերաբերող հարցերով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը կոմիտե դառնալուց հետո նոր գործառույթներ և հնգամյա ծրագիր կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Նա նշեց, որ այս փուլում շրջանառության մեջ է կառավարման մարմինների համակարգի մասին օրենսդրական նախագիծը, որտեղ ի դեմս այն կոմիտեների, որոնք գտնվում են նախարարությունների կազմում, հստակ նշված է նաև Լեզվի տեսչությունը:

«Մենք շատ երկար ժամանակ լեզվի կոմիտեի մասին որոշման նախագիծ ենք ներկայացրել, բոլոր գերատեսչությունների կողմից դրական կարծիքներ կան, և այս փաթեթը ներկայացված է Կառավարությանը, և այնտեղ առաջիկայում կքննարկվի»,-ընդգծեց Երիցյանը:

Նա նշեց, որ նախագծի ընդունման դեպքում տեսչությունը կամ վերակազմակերպվելու է պետական կոմիտեի, կամ ստեղծվելու է պարզապես պետական կոմիտե: 

«Կառավարությունում նախատեսվող նիստում այս հարցի շուրջ քննարկումներից հետո մենք կունենանք հարցի վերջնական լուծում: Մենք այս ընթացքում հանգիստ չենք նստում, աշխատում ենք, շարունակում ենք իրականացնել լեզվի պետական տեսչության գործառույթները: Վերջին 6-7 ամսվա ընթացքում հրապարակային գրվածքի հետ կապված ավելի քան 1000 դիտարկում ենք արել ամբողջ հանրապետությունում: Հանրային գրվածքի դրսևորումների հնարավոր խախտումների արձանագրում ենք իրականացրել»,-ասաց Լեզվի պետական տեսչության պետը:

Երիցյանն ընդգծեց, որ այս ժամանակահատվածում Կառավարության որոշմամբ վարույթների ու ստուգումների վերաբերյալ տեսչական մարմինների աշխատանքը կասեցված է:

Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններ են պետք, որ ոչ միայն պատժիչ մեխանիզմներ լինեն, այլ նաև կիրառվեն զգուշացումներ:

Սերգո Երիցյանը շեշտեց, որ ցանկացած ապրանքանիշ կարող է լինել, սակայն կողքին հայերեն տարբերակով պետք է գրված լինի տվյալ կազմակերպության գործունեության տեսակը՝ ռեստորան, սուպերմարկետ, հագուստի խանութ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]