Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի «Ծառուկյան» խմբակցության 
պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ իշխող քաղաքական ուժի կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Ինչ վերաբերում է հարցին՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է, թե՞ չի մասնակցելու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, բոլորին հորդորում եմ թույլ տալ, որպեսզի ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը և ինչ ձևաչափով է այն լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Տոնոյանը:

Նա հավելեց, որ հանդիպմանը մասնակցելու են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: «Բազմաթիվ են հարցադրումները, որոնք հուզում են մեր պատգամավորներից շատերին: Պատգամավորներից որևէ մեկը որևէ կերպ կաշկանդված չէ իրեն և հանրությանը հուզող հարցերի մասին բարձրաձայնել նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը և ստանալ պատասխաններ»,- ասաց պատգամավորը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն օրեր առաջ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում են ունեցել՝ կապված խմբակցության աշխատանքային օրակարգի հետ: «Ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք նաև Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը: Պատգամավորները հնչեցրել են իրենց գնահատականները և դիրքորոշումը, սակայն վերջնական դիրքորոշում մենք կներկայացնենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների գնահատականները շատ տարբեր են եղել: «Օբյեկտիվ քննարկում ենք տեղի ունեցել, սակայն բովանդակային մասին ես կցանկանամ անդրադառնալ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո»,- եզրափակեց Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am