Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձնատեղումը Փարիզում հանգեցրել Է մետրոյի աշխատանքի ընդհատումների

Ձնատեղումը Փարիզում հանգեցրել Է մետրոյի աշխատանքի ընդհատումների

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ձյունը հանգեցրել Է հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների. ավտոբուսները դադարել են երթեւեկել, մետրոյի գծերի մի մասն աշխատում Է իրենց հզորության կեսի չափով: Այդ մասին փետրվարի 7-ի առավոտյան հայտնել Է RATP տրանսպորտային ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պրեֆեկտի կարգադրության համաձայն, ոչ մի ավտոբուս գիծ դուրս չի եկել մինչեւ նոր հրամանագիրը: Մետրոյի 5,9 եւ 2 գծերն աշխատում են կիսով չափ, մնացածները՝ սովորական ռեժիմով»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն Է՝ այցելուների համար փակ Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում անբարենպաստ եղանակային պայմանների մասին նախազգուշացման բարձր՝ նարնջագույն մակարդակ Է հայտարարված ձնատեղման կապակցությամբ: Երեւանի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով՝ տարածաշրջանի տարածքում ձյան ծածկույթը հասնում Է 7-ից մինչեւ 15 սանտիմետրի: Օդի ջերմաստիճանը տատանվում Է մինուս 2-ից մինչեւ 0 աստիճան: Սպասվում Է, որ ձյան տեղումները կշարունակվեն այսօրվա ընթացքում, սակայն դրանց ինտենսիվությունը կնվազի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]