1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

SDF-ի մարտիկները թուրքամետ զինյալներից ազատագրել են Աֆրինի Շեյխ Խորուզ գյուղը

SDF-ի մարտիկները թուրքամետ զինյալներից ազատագրել են Աֆրինի Շեյխ Խորուզ գյուղը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SDF-ի մեդիակենտրոնը:

«Գյուղի ազատագրման գործողությունն սկսվել Է փետրվարի 4-ին եւ ավարտվել փետրվարի 6-ի երեկոյան: Սպանվել են մեծ թվով զինյալներ, երկու հոգու գերի են վերցվել: Ոչնչացվել Է մեծ քանակությամբ տեխնիկա, մեկ զրահափոխադրիչ մեր ձեռքն Է անցել աշխատանքային վիճակում»,-հայտնել Է մեդիակենտրոնը: SDF-ի հաղորդագրության համաձայն, նաեւ տանկերի ներսում հայտնաբերվել են թուրք զինվորականների փաստաթղթեր: Սպանվածների թիվը ճշտվում Է:

Բացի այդ, SDF-ն տեսանյութ Է հրապարակել մարտերի վայրից, որտեղ ցուցադրված են մի քանի այրվող տանկեր ու զրահափոխադրիչներ:

Մեդիակենտրոնի հաղորդագրության համաձայն, այժմ իրականացվում Է ավելի վաղ SDF-ից զավթված գյուղի ծայրամասերը զինյալներից մաքրելու գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]