Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն Է՝ այցելուների համար փակ Է եղանակի պատճառով

Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն Է՝ այցելուների համար փակ Է եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն Է՝ այցելուների համար փակ Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եղանակային պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակը փակ կլինի առնվազն մինչեւ հետկեսօր»,-ասված Է աշտարակի պաշտոնական Twitter-օգտահաշվում զետեղված հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում անբարենպաստ եղանակային պայմանների մասին նախազգուշացման բարձր՝ նարնջագույն մակարդակ Է հայտարարված ձնատեղման կապակցությամբ: Երեւանի ժամանակով ժամը 09:00-ի տվյալներով՝ տարածաշրջանի տարածքում ձյան ծածկույթը հասնում Է 7-ից մինչեւ 15 սանտիմետրի: Օդի ջերմաստիճանը տատանվում Է մինուս 2-ից մինչեւ 0 աստիճան:

Սպասվում Է, որ ձյան տեղումները կշարունակվեն այսօրվա ընթացքում, սակայն դրանց ինտենսիվությունը կնվազի: Անբարենպաստ եղանակն արդեն լուրջ խախտումների Է հանգեցրել քաղաքային տրանսպորտի աշխատանքում եւ խցանումներ առաջացրել ճանապարհներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]