Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեա կայցելի օլիմպիական պատվիրակության կազմում

Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեա կայցելի օլիմպիական պատվիրակության կազմում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, այս շաբաթ Հարավային Կորեա կայցելի Փհենչհանի Օլիմպիական խաղերի պաշտոնական պատվիրակության կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը:

«Հյուսիսը տեղեկացրել Է, որ Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում Է Կորեայի Աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, կընդգրկվի 22 բարձրաստիճան անձանցից բաղկացած պատվիրակության կազմում. որը գլխավորելու Է ԿԺԴՀ-ի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամը»,-նշում Է գերատեսչությունը:

Փետրվարի 4-ին հայտնի Է դարձել, որ Գերագույն ժողովրդական ժողովի (խորհրդարան) նախագահության 90-ամյա նախագահ Կիմ Յոն Նամը հարավկորեական Փհենչհանի ձմեռային Խաղերում գլխավորելու Է Փհենյանի պատվիրակությունը: Նրանք Հարավային Կորեայում կգտնվեն փետրվարի 9-ից մինչեւ 11-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]