1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն կարող են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու համատեղ նախագիծ ներկայացնել

«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն կարող են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու 
համատեղ նախագիծ ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին առաջարկել է միասին պատրաստել Հայաստանի համապետական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենքի նախագիծ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են ռեյտինգային այսկերպ ընտրակարգը։ Մեր փորձագետները այս փուլում, կարծում եմ, կփորձեն միմյանց հետ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ եթե ստացվի ՀՅԴ-ի հետ միասին համատեղ նախագիծ մշակել, լինի քաղաքական կոնսենսուս՝ ավելի լավ, չի ստացվի «Ծառուկյան» խմբակցությունը իր նախագիծը նորից կդնի քննարկման:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին օրենքի նախագիծ, որի քննարկումը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]