Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դատական օրենսգիրքն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 72, դեմ 12, ձեռնպահ՝ 12 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Դատական օրենսգրքի քննարկման ժամանակահատվածում մեր պատգամավորներն ունեցել են տարբեր կարծիքներ, սակայն, քանի որ հիմնականում դրական ենք համարում առաջարկվող փոփոխությունները, կքվեարկենք ազատ»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ ապահովված չէ դատավորների անկախությունը:

«ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն  ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ազգային ժողովի կայքում տեղադրված է օրենսգրքի այն տարբերակը, որտեղ փաստաբաններին 100 հազար դրամով տուգանելու մասին դրույթը ներառված է՝ հիշեցնելով, որ այդ դրույթն օրենքից հանվել է: «Ընդհանուր առմամբ կան դրական կարգավորումներ, սակայն ես հանձնաժողովում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել եմ մեկ տասնյակից ավելի առաջարկներ, որոնցից որևէ մեկը չի ընդունվել: Սա նշանակում է, որ սահմանադրական օրենքները խորհրդարանում ընդունվում են առանց կոնսենսուսի, իսկ դա վատ պրակտիկա կարող է դառնալ»,- հայտարարեց Մարուքյանը:

Դատական օրենսգիրքը  կարգավորում է դատական իշխանության կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ սահմանվում են դատավորների կարգավիճակին, դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները, Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները և գործունեության կարգը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]