Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում միլիարդատերը պաշտոնաթող Է եղել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո

ԱՄՆ-ում միլիարդատերը պաշտոնաթող Է եղել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր Է, թողել Է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Վինն իրեն մեղավոր չի համարում սեռական ոտնձգությունների մեջ:

«Վերջին շաբաթներին ես հայտնվել եմ բացասական գովազդի կենտրոնում: Ես խորհում Էի այն բանի շուրջ, թե ինչ մթնոլորտ Է դա ստեղծում. այնպիսի մթնոլորտ, որում հապճեպ դատողություններն ավելի կարեւոր են մնացած ամեն ինչից, ներառյալ փաստերը: Ես եկա այն եզրակացության, որ ներկա պայմաններում չեմ կարող արդյունավետ աշխատել: Այնպես որ անհապաղ թողնում եմ գլխավոր տնօրենի եւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ընկերություն, որը ես եմ հիմնել, եւ որը սիրում եմ»,-հայտարարել Է միլիարդատեր բիզնեսմենը:

Իր հերթին, ընկերությունը շնորհակալություն Է հայտնել Վիննին այն բանի համար, որ նա «ստեղծել Է ժամանակակից Լաս Վեգաս» եւ շատ բան արել զվարճանքի ինդուստրիայի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]