Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ ֆինանսների նախարարը համաձայնել է ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին նոր համաձայնագիր ունենալու հնարավորությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարը համաձայնել է ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի 
հարկման մասին նոր համաձայնագիր ունենալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոնգրեսում լսումների ժամանակ, պատասխանելով Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հարցին, հայտարարել է, որ պատրաստ է նախարարության աշխատակիցներին հանձնարարել ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման մասին նոր համաձայնագիր ունենալու հնարավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Շերմանը Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Վալադաոյի հետ ավելի վաղ հավաքել էր ներկայացուցիչների ստորագրությունները՝ նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին ու կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագիրը: Կոնգրեսի քննարկումների ժամանակ Շերմանը դիմել է Մնուչինին՝ հարցնելով, թե արդյոք նախարարությունը չի հատկացնի 28 ժամ (այնքան, որքան ստորագրություն հավաքվել է) վերաբանակցելու համաձայնագիրը: Ի պատասխան նախարարն ասել է. «Այո, ես կարող եմ հատկացնել 28 ժամ»:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Ռաֆֆի Համփարյանը երախտագիտություն է հայտնել Շերմանին նախաձեռնության և խնդրի առնչությամբ ցուցաբերած համառության համար՝ հույս հայտնելով, որ ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի` վերացնելու այն արգելքները, որոնք գոյություն ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության բնագավառում:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]