Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սոբչակը Ռուսաստանի համար անհրաժեշտ Է համարում դառնալ ՆԱՏՕ-ի համակարգի բաղկացուցիչ մասը

Սոբչակը Ռուսաստանի համար անհրաժեշտ Է համարում դառնալ ՆԱՏՕ-ի համակարգի բաղկացուցիչ մասը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կարծիք Է հայտնել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար: Իր նկատառումները նա հայտնել Է՝ փետրվարի 6-ին ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պատասխանելով թղթակիցների այն հարցին, թե ինքը պլանավորում Է արդյոք պաշտպանել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի եւ Վրաստանի ձգտումը, Սոբչակն այն կարծիքն Է հայտնել, որ «անկախ պետության ձգտումը բացառապես նրա ձգտումն Է»:

«Ես ի դեմս ՆԱՏՕ-ի սպառնալիք չեմ տեսնում մեզ համար (Ռուսաստանի համար): Դեռ ավելին, լավ կլիներ մտադրություն ունենալ եւ հնարավորինս ամեն ինչ անել՝ ՆԱՏՕ-ի համակարգի բաղկացուցիչ մասը դառնալու, ՆԱՏՕ-ի հետ միավորվելու համար: Դա ճիշտ նպատակ Է Ռուսաստանի համար, ինչպես նաեւ Եվրամիության հետ միավորվելը, քանի որ մենք այդ եվրոպական համակարգի մի մասն ենք: Շատ մարտահրավերներ, որոնք ծառանում են մեր առջեւ, ընդհանուր են ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մեզ համար,- ասել Է Սոբչակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]