1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների 
հարցերին. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 97 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 6-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հեղինակած  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաև «Ելք» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ դատական  օրենսգիրք սահմանադրական օրենքը:

Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, ովքեր կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]