1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփը ներգաղթյալներին ընտրելու ազգային կենտրոն Է ստեղծել

Թրամփը ներգաղթյալներին ընտրելու ազգային կենտրոն Է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստեղծել Է ներգաղթյալների եւ ամերիկյան այցագրի հայցորդների ընտրության ազգային կենտրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թրամփի հուշագրում, որը տարածել Է Սպիտակ տունը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հանդես Է եկել հայտարարությամբ, որում պարզաբանել Է նոր կենտրոնի նպատակները:

«Ընտրության ազգային կենտրոնն այդ գործունեությունն ավելի լավ կհամակարգի մեկ տեղում՝ պաշտոնատար անձանց թույլ տալով ավելի լավ օգտագործել հետախուզական տեղեկատվությունը եւ իրավապահ մարմինների տեղեկատվությունն՝ ահաբեկիչներին, հանցագործներին եւ այլ ստվերային գործիչների բացահայտելու համար, որոնք փորձում են ներթափանցել եւ մնալ մեր երկրում»,- ասել Է Սանդերսը:

Ինչպես նշել Է ՌԻԱ Նովոստին, նոր կենտրոնը կստեղծվի ներքին անվտանգության նախարարության շրջանակներում՝ Պետական դեպարտամենտի, արդարադատության նախարարության եւ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հետ համակարգմամբ: Նախագծի իրագործման պլանը պետք Է ներկայացվի կես տարի հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]