Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թայվանում առնվազն չորս մարդ Է զոհվել երկրաշարժի հետեւանքով, կան հարյուրավոր վիրավորներ

Թայվանում առնվազն չորս մարդ Է զոհվել երկրաշարժի հետեւանքով, կան հարյուրավոր վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն չորս մարդ Է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Այս տվյալները փետրվարի 7-ին ներկայացրել Է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Sina պորտալի տվյալներով՝ առնվազն 104 կրկնական ստորգետնյա ցնցում Է գրանցվել երկրաշարժի շրջանում: Երկու առավել ուժգին հետցնցումների մագնիտուդը կազմել Է 5,4, եւս մեկինը՝ 5,2:

Ստորգետնյա ցնցումները մի քանի շենք են վնասել Խուալյանի գավառում, այդ թվում՝ Marshal Hotel 11-հարկանի հյուրանոցը, որի երեք ստորին հարկելը փլվել են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները՝ հատուկ վարժեցված շներով: Աղետի գոտում վնասված են երկու կամուրջ ու ճանապարհներ: Մի քանի շրջաններում խախտված Է Էլեկտրամատակարարումը:

Իշխանությունների կարգադրությամբ՝ փետրվարի 7-ին գավառի տարածքում փակվել են դպրոցներն ու գրասենյակները: Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում Է:

Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին մոտ (Երեւանի ժամանակով 19:50-ին): Թայվանի սեյսմոլոգների գնահատումների համաձայն՝ Էպիկենտրոնը գտնվում Էր ծովն ջրատարածքում՝ Խուալյանի գավառի առափնյա գոտում, իսկ օջախը 10 կմ խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]