Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց կառավարության ֆինանսավորմանը մինչեւ մարտի 23-ը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց կառավարության ֆինանսավորմանը մինչեւ մարտի 23-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն Է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության արդյունքները:

Փաստաթղթին «կողմ» Է քվեարկել 245 կոնգրեսական, «դեմ»՝ 182-ը: Օրինագիծը քննարկման Է ուղարկվել Սենատ:

Երեք շաբաթ առաջ դեմոկրատ սենատորները չպաշտպանեցին ֆինանսավորման երկարաձգման օրինագիծը, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի եռօրյա ընդհատման:

Կառավարության գործունեության ներկայիս ֆինանսավորման ժամկետը լրանում Է փետրվարի 8-ին: Դեմոկրատները երկարաձգման պայման են դրել ներգաղթի հարցի շուրջը համաձայնությունը, որը լուրջ տարաձայնություններ Է առաջացնում կուսակցությունների միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]