1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. Ֆրանսուա Ռոշբլուան

Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. Ֆրանսուա Ռոշբլուան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բաց, անկեղծ և կառուցողական երկխոսության մեջ մտնել Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բարեկամության շրջանակ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Ֆրանսիայի և Արցախի հարաբերությունների հաստատմանը ոչինչ չպետք է խանգարի:

«Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ոտնձգությունները՝ ուղղված ֆրանսիական հյուպատոսական հիմնարկների հանդեպ, որոնց միջոցով փորձ է արվում խոչընդոտել Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ:

Արցախի ֆրանսիացի բարեկամները ընդգծում են նաև, որ Ադրբեջանի իշխանությունները խաղաղության դեմ քայլեր են ձեռնարկում՝ խթանելով մեկուսացման քաղաքականությունը:

«Ադրբեջանի փորձերը Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար քաղաքական գործելակերպը ուղղակի վրդովեցուցիչ է: Այդ փորձերից են Արցախի քաղաքացիների տեղաշարժի հիմնարար ազատությունը խոչընդոտելու անընդունելի փորձերը»,- ասել է Ֆրանսիա-Արցախի բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա նաև շեշտել է, որ նման գործելակերպը հակասում է 1994թ-ին ստորագրված եռակողմ հրադադարի ոգուն և տառին:

«Անիրատեսական է խնդրի լուծման որևէ հույս ունենալ առանց հաշվի առնելու Արցախի բնակչության կարծիքը, որն արտահայտվում է ժողովրդավարական կերպով ընտրված իր ներկայացուցիչների միջոցով»,- ամփոփել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]